20 ապրիլի 2012 - 15:14 AMT
Ռիչարդ Կիրակոսյան. ՀՀ Ազգային անվտանգության խորհուրդը չի իրականացնում իր գործառույթները

Այսօր տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ռիչարդ Կիրակոսյանը հայտարարել է, որ Արթուր Բաղդասարյանի գլխավորած Ազգային անվտանգության խորհուրդը չի իրականացնում իր գործառույթները: Ըստ նրա, այս կառույցը Հայաստանին սպառնացող վտանգի դեպքում պետք է ունենա տարբեր իրադարձությունների համար գործողությունների ծրագրեր, որոնք, սակայն, չկան: «Ի՞նչ քայլեր, գործողություններ կձեռնարկվեն, եթե Հայաստանում երկրաշարժ լինի, կամ Մեծամորի ԱԷԿ-ում որևէ վթար: Որևէ ծրագիր չկա»,-հայտարարել է Կիրակոսյանը: Նույնը վերաբերում է նաև քաղաքական և ռազմական իրադարձություններին: Եթե վաղն Ադրբեջանում հեղափոխություն լինի, Հայաստանը դրան պատրաստ չի լինի, ընդգծել է Կիրակոսյանը: