20 ապրիլի 2012 - 15:34 AMT
Փորձագետ. Հայաստանը պետք է ձգտի, որ Ռուսաստանն ավելի հարգանքով վերաբերի իրեն

«Եվրասիական միությունը Խորհրդային Միությանը վերադառնալու ծրագիր է»,-այսօր տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ռիչարդ Կիրակոսյանը: Ըստ նրա, այս ծրագիրը վերադարձ է Խորհրդային Միություն, այն ստեղծել են խորհրդային հոգեբանություն ունեցող մարդիկ: Փորձագետի խոսքով, որոշ երկրներ այլընտրանքի հնարավորություն չունեն, սակայն Հայաստանը ճիշտ է վարվում` Եվրոպայի հետ երկարաժամկետ համագործակցության ծրագիր հաստատելով:

Կիրակոսյանն ընդգծել է, որ Հայաստանի համար Ռուսաստանը մնում է անփոխարինելի գործընկեր, և ԵՄ հետ հարաբերությունները դրա վրա չեն ազդի: Սակայն Ռուսաստանի համար Հայաստանը տարածաշրջանում միակ դաշնակիցն է: Հայաստանը պետք է ձգտի, որ Ռուսաստանն ավելի հարգանքով վերաբերի իրեն: