23 ապրիլի 2012 - 14:14 AMT
Ր. Հովհաննիսյան. «Ժառանգությունն» երկրորդն է քարոզարշավի համար ծախսած գումարով միայն ծախսերի թափանցիկության պատճառով

Ընդդիմադիր «Ժառանգություն» կուսակցությունը երկրորդն է նախընտրական քարոզարշավի վրա ծախսած միջոցներով միայն այն պատճառով, որ լիովին ցույց է տալիս իր ծախսերը: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը: Ըստ նրա, նախընտրական քարոզարշավի շրջանակներում, այցելելով մարզեր, նա ամենուր տեսնում է ոչ միայն ՀՀԿ այլ նաև այլ ուժերի շտաբեր ու վահանակներ, որոնք իբր ավելի քիչ են ծախսում նախընտրական քարոզարշավի վրա, քան «Ժառանգությունը»:

«Դուք պետք է հարցնեք նրանց, ով չի հարգում օրենսդրությունը ու ցույց չի տալիս իր ծախսերը»,-դիմել է նա լրագրողներին:

Խորհրդարանական ընտրությունները Հայաստանում տեղի կունենան մայիսի 6-ին: Ընտրություններին մասնակցում են ութ քաղաքական ուժեր՝ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը (ՀՀԿ), «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը (ԲՀԿ), ՀՅ «Դաշնակցությունը» (ՀՅԴ), «Օրինաց երկիր» կուսակցությունը (ՕԵԿ), «Ժառանգությունը», Հայաստանի Դեմոկրատական կուսակցությունը (ՀԴԿ), Հայաստանի Կոմունիստական կուսակցությունը, «Միավորված հայեր» կուսակցությունը և մեկ նախընտրական դաշինք ի դեմս ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ):

Ընտրությունների նախօրեին «Ժառանգությունը» միավորվել է մեկ այլ ընդդիմադիր կուսակցության`«Ազատ դեմոկրատների» հետ, որի ներկայացուցիչները ներառվել էին «Ժառանգության» ընտրացուցակում: Ցուցակը գլխավորում են «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, «Ազատ դեմոկրատների» առաջնորդ Խաչատուր Քոքոբելյանը, Զարուհի Փոստանջյանը` «Ժառանգություն»: