Ապրիլի 23-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 2,035 մլն ԱՄՆ դոլարի առք և վաճառք` 392.25 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 392.25 դրամ:
Ապրիլի 23-ին ԱՄՆ 1 դոլարի միջին կշռված փոխարժեքը կազմել է 392.56 դրամ`ապրիլի 20-ի համեմատ նվազելով 0.28 կետով: Միաժամանակ 1 եվրոյի փոխարժեքը կազմել է 516.22 դրամ` նվազելով 1.07 կետով, իսկ ռուսական 1 ռուբլու փոխարժեքը նվազել է 0.02 կետով` կազմելով 13.30 դրամ: Այդ մասին հաղորդում է Հայաստանի Կենտրոնական բանկի մամլո ծառայությունը: