ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունը հայտարարում է նոր խաղարկության մասին. օգտվելով ՎիվաՍել-ՄՏՍ-ի ծառայություններից, անհատապես վճարող հետվճարային բաժանորդները կարող են մասնակցել հատուկ խաղարկության և շահել սմարթֆոն: Խաղարկությանը մասնակցելու համար անհրաժեշտ է, որ ապրիլի 1-ից հունիսի 30-ը բաժանորդի օգտագործած ծառայությունների ընդհանուր արժեքը կազմի առնվազն 30000 դրամ:
Այս ընթացքում ունեցած հաշիվ-ապրանքագրերի ընդհանուր գումարը կարելի է ստուգել` ուղարկելով *317# հրահանգը: Իսկ գումարը 30000 դրամի հասնելու դեպքում բաժանորդը կտեղեկացվի նաև խաղարկության մանրամասների մասին: