Համաշխարհային հակադոպինգային գործակալությունը (WADA) հայտարարել է, որ Լոնդոնի Օլիմպիադայի համար նախատեսված լաբորատորիան պատրաստ է շահագործման:
Լոնդոնի թագավորական քոլեջի թմրանյութերի վերահսկման կենտրոնը երկամյա ծրագրի ավարտին ստացել է WADA հավատարմագրում:
Լաբորատորիան խաղերի ժամանակ շուրջօրյա կաշխատի ու օրը 400 դոպինգ-թեստ կանցկացնի: Լաբորատորիան զբաղեցնում է մոտավորապես 7 թենիսի կորտերին հավասար տարածք: Ակնկալվում է, որ Օլիմպիական և Պարալիմպիկ խաղերի ընթացքում այն կանցկացնի մոտ 6200 թեստ: