6 մայիսի 2004 - 21:58 AMT
ԵՐԵՎԱՆԸ ԳՈՅՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ Է ՀԱՅՏՆԵԼ ԱՋԱՐԻԱՅԻ ԽՆԴՐԻ ԽԱՂԱՂ ՀԱՆԳՈՒՑԱԼՈՒԾՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
Պաշտոնական Երեւանն այսօր գոհունակություն է հայտնել այն կապակցությամբ, որ «Աջարական ինքնավարության եւ Վրաստանի կենտրոնական իշխանության միջեւ լարված հակամարտությունը ավարտվեց հիմնականում խաղաղ ճանապարհով եւ անարյուն»: Այդ մասին այսօր հայտարարել է Հայաստանի ԱԳՆ մամլո քարտուղար Համլետ Գասպարյանը: «Այս հիմնախնդրի հանգուցալուծումը եւս մի կարեւոր քայլ է Վրաստանում, հետեւաբար` ողջ Հարավային Կովկասում կայունություն եւ խաղաղություն հաստատելու ճանապարհին: Այդ կապակցությամբ մենք ողջունում ենք Վրաստանի բարձրագույն իշխանությունների հետեւողական եւ վճռական քաղաքականությունը, որի շնորհիվ հնարավոր եղավ կարգավորել այս լուրջ խնդիրը», - հայտարարել է Հայաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը: