24 ապրիլի 2012 - 22:31 AMT
Ադամ Շիֆֆ. Օսմանյան կայսրությունը փորձել է ոչնչացնել մի ամբողջ ժողովուրդ, բայց դա նրան չի հաջողվել

ԱՄՆ-ում հայ համայնքի ներկայացուցիչներ, կոնգրեսական Ադամ Շիֆֆը, Լա Կրեսենտայի քաղաքային խորհրդի նախագահ Շերիլ Դևիսը և մունիցիպալ խորհրդի անդամ Հարի Լեոնը հարգել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը:

«Օսմանյան կայսրությունը փորձել է ոչնչացնել մի ամբողջ ժողովուրդ, նրանք փորձել են ոչնչացնել գեղեցիկ, հինավուրց և բարի ժողովուրդ, բայց դա նրան չի հաջողվել: Դրա ապացույցը գեղեցիկ հայ երեխաներն են, ովքեր ներկա են այդ միջոցառմանը: Նրանք խոսում են իրենց հայրենի լեզվով»,- միջոցառման ժամանակ հայտարարել Ադամ Շիֆֆը, հաղորդում է montrose.patch.com-ը:

Իր հերթին, Լա Կրեսենտայի հայ համայնքի և երիտասարդական կենտրոնի ներկայացուցիչ Արիկ Գևորգյանը բացատրել է, թե ինչու մարդիկ պետք է հիշեն Ցեղասպանությունը:_« Ցեղասպանությունը մարդկության դեմ հանցագործություն է, և Ցեղասպանության վաղեմության ժամկետ չունի, հայտարարել է ԱՄՆ հայ համայնքի ներկայացուցիչը: