Կարմի խաչի միջազգային կոմիտեի (ԿԽԿՄ) ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանում պահվող երեք հայ ռազմագերիների և հինգ քաղաքացիական անձանց՝ մեկ հայկական ընտանիքի անդամների: Այցելության ընթացքում նրանց հանձնվել են իննը նամակներ, հաղորդում է Trend-ը:
Ներկա պահին Ադրբեջանում գտնվում են երեք հայ ռազմագերիներ և մեկ հայկական ընտանիքի 5 անդամներ: Հայկական կողմի մոտ գտնվում է մեկ ադրբեջանցի ռազմագերի: