Ստամբուլում ցեղասպանությունների դեմ և մարդու իրավունքների հանձնաժողովն ապրիլի 24-ին կազմակերպել է միջոցառում ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի: Հանձնաժողովի մասնակիցները հարգել են զոհերի հիշատակը «թուրք-իսլամական հուշարձանների» թանգարանի մոտ, որտեղ 1915-ին գործել է բանտ, որում պահվել են ձերբակալված հայ մտավորականները: Ստամբուլում Մարդու իրավունքների գրասենյակի անդամ Մերալ Չիլտիրն ընթերցել է նամակները` հասցեագրված Մեծի Տանն Կիլիկո կաթողիկոս Արամ Առաջինին և Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդին: Դրանից հետո ակցիայի մասնակիցները հասել են փոստ և նամակներն ուղարկել Էջմիածին և Անթիլիաս: Միջոցառման շրջանակներում ակցիայի մասնակցիներն այցելել են 2011-ի ապրիլի 24-ին սպանված հայ զինծառայող Սևակ Բալիչկիի շիրիմ: