28 մարտի 2003 - 22:45 AMT
ԹՈՒՐՔ ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒՄ ԵՆ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ
Թուրքիայի կրթության նախարարությունը սկսել է իրականացնել երկրի ուսումնական հաստատություններում` հայերի, պոնտիացի հույների եւ սիրիացիների ցեղասպանության թեմաների ուսուցանման մասին որոշումը: Ինչպես տեղեկացնում է «Արմինֆո» գործակալությունը` վկայակոչելով թուրքական ԶԼՄ-ները, Անկարայում հատուկ նախապատրաստում անցած ավելի քան 100 դասավանդող փոխանցում են իրենց ստացած տեղեկությունները երկրի նահանգների դպրոցների աշակերտներին: Ուսումնական ձեռնարկ է ծառայում հատուկ հրատարակված «Որոշ հարցեր Օսմանյան կայսրության ժամանակահատվածում եւ նրանց արձագանքը մեր օրերում» գիրքը, որի հեղինակն է «հայկական թեմաների» մասնագետ, դոկտոր պրոֆեսոր Յավուզ Էրջանը: «Հայկական հարցի» վերաբերյալ տեղեկությունները երիտասարդ թուրքերին դասավանդվում է դեռեւս նախադպրոցական հաստատություններում: Իսկ միջնակարգ ուսումնական հաստատությունների աշակերտներն «ավելի մանրամասն» են ծանոթանում այդ թեմային` երկրի պատմության առարկայի շրջանակներում: