25 ապրիլի 2012 - 09:46 AMT
«Ժողովուրդ». Ռուսաստանի գլխավոր դատախազը բերել է նաև Աղվան Հովսեփյանի շքանշանը

Հայաստան է ժամանել Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազ Յուրի Չայկան: «Ժողովուրդը» գրում է, որ նա իր հետ Հայաստան է բերել նաև ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի շքանշանը, որը նրան շնորհել էր ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը դեռևս ապրիլի 14-ին: «Ժողովուրդ» օրաթերթի մոսկովյան աղբյուրները փոխանցել են, որ Յուրի Չայկայի այցն ու Պատվո շքանշանի հանձնումը նաև քաղաքական ենթատեքստ ունեն: Բանն այն է, որ վերջին շրջանում չդադարող խոսակցություններ են պտտվում, թե ընտրություններից հետո «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանն է նշանակվելու գլխավոր դատախազ: Հիմա պաշտոնական Մոսկվան իր վերաբերմունքով ցույց է տալիս, որ Աղվան Հովսեփյանին ամենևին էլ պետք չէ փոխարինել եվրոպահաճո կադրով:

Մամուլում բազմիցս հրապարակվել է, որ Հայաստանի ուժային կառույցներում արվող նշանակումների հարցում էական դերակատարություն ունի ՌԴ-ն: