25 ապրիլի 2012 - 10:31 AMT
«Ժողովուրդ». ՀՅԴ-ական նախկին ԿԳ նախարարը հանդիպել է արտոնագրից զրկված մի շարք բուհերի ռեկտորների հետ

«Ժողովուրդի» լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ մի քանի օր առաջ կրթության և գիտության նախկին նախարար, ՀՅԴ անդամ Լևոն Մկրտչյանն իր եղբորը պատկանող «Վալեմ» ռեստորանային համալիրում հանդիպել է արտոնագրից զրկված մի շարք բուհերի ռեկտորների հետ: Հանդիպմանը նախկին նախարարը գործարք է առաջարկել մասնակիցներին, համաձայն որի` ՀՅԴ-ին սատարելու դեպքում նրանց ղեկավարած կրթօջախները նախ` «նորից լիցենզիա կստանան», երկրորդ` կվերականգնեն իրենց երբեմնի հեղինակությունը: Թերթը փորձել է տեղեկությունները ճշտել ՀՅԴ բյուրոյի հանրային կապերի գրասենյակի պատասխանատու Արթուր Խաչատրյանից: Վերջինս ասել է, այդ ամենը տրամաբանական չէ և չի համապատասխանում իրականությանը: