28 մարտի 2003 - 22:09 AMT
ԵԽԽՎ ԳԱՐՆԱՆԱՅԻՆ ՆՍՏԱՇՐՋԱՆՈՒՄ ԿԸՆՏՐՎԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉԸ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ
Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) գարնանային նստաշրջանում կընտրվի Հայաստանի ներկայացուցիչը Եվրոպական դատարանում: Այդ մասին հայտարարել է այսօր ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար, ՀՀ խորհրդարանի արտաքին կապերի հանձնաժողովի նախագահ Հովհաննես Հովհաննիսյանը: Նրա խոսքերով` այդ պաշտոնին հավակնում են երեք թեկնածու` Սահմանադրական դատարանի անդամ Ալվինա Գյուլումյանը, Պետական կառավարման Ակադեմիայի տնօրեն Արմեն Հարությունյանը եւ ՀՀ Արժեթղթերի շուկայի հանձնաժողովի նախագահ Էդուարդ Մուրադյանը: Նշենք, որ Եվրոպական դատարանի անդամ կարող է դառնալ որոշակի դատական գործունեություն ունեցող եւ օտար լեզուներին տիրապետող անձը: