25 ապրիլի 2012 - 14:19 AMT
Այսօր սկսվում են Լեհական մշակույթի օրերը Հայաստանում

Այսօրվանից` ապրիլի 25-ից մինչև մայիսի վերջ տեղի են ունենալու Լեհական օրերը Հայաստանում: Նախագծի շրջանակնում հայ արվեստասերները կծանոթանան լեհական երաժշտության, գրականության և կինոյի հետ:

«Նարեկացի» արվեստի միությունում և The Club ակումբում ցուցադրվելու են լեհական ժամանակակից ֆիլմեր, իսկ Երևանի մետրոյում ներկայացվելու են լեհ ժամանակակից պոետների ստեղծագործություններ:

Լեհական օրերի շրջանակում ամենամեծ իրադարձությունը կլինի «Պրոմնի» երիտասարդական ժողովրդական համույթի համերգը, որը տեղի կունենա Արամ Խաչատրյան համերգասրահում մայիսի 11-ին: Համույթը ելույթ կունենա նաև Եվրոպայի օրվա շրջանակներում` մայիսի 12-ին: