Նախագահի մամլո գրասենյակից հայտնում են, որ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդման գործում ունեցած մեծ ավանդի և երկարամյա հայանպաստ գործունեության համար Նյու Յորքի Քարնեգի կորպորացիայի նախագահ Վարդան Գրեգորյանին Մխիթար Գոշի մեդալով պարգևատրելու մասին: