Հանրապետության տարածքում ապրիլի 26-30-ը գիշերվա առաջին կեսին և երեկոյան ժամերին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ: Քամին սպասվում է հարավ-արևելյան 2-7 մ/վրկ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում 15-20 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 29-ին, 30-ին կբարձրանա 2-4 աստիճանով:
Երևանում ապրիլի 26-30-ը գիշերվա առաջին կեսին և երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում 13-18մ/վրկ: