25 ապրիլի 2012 - 20:58 AMT
Իսրայելցի գեներալ. Իրանի վրա ճնշումն արդեն տալիս է իր պտուղները

Իրանի վրա ճնշումն արդեն տալիս է իր պտուղները, հայտարարել է իսրայելական բանակի շտաբի ղեկավար, գեներալ-լեյտենանտ Բեննի Գանտցը «Հաարեց» թերթում:

Իրանը «քայլ առ քայլ մոտենում է այն պահին, երբ պետք է որոշել. սարքել ատոմային ռումբ, թե ոչ: Եվ նրանք դեռ մինչև վերջ չեն որոշել»,- ասել է Գանտցը, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը: