26 ապրիլի 2012 - 10:12 AMT
« Ժողովուրդ». առաջիկայում պատրաստվում է ինքնաբացարկ հայտնել ՕԵԿ հերթական թեկնածուն

«Ժողովուրդը» գրում է, որ առաջիկայում պատրաստվում է ինքնաբացարկ հայտնել «Օրինաց երկիր» կուսակցության հերթական թեկնածուն`թիվ 33 ընտրատարածքում մեծամասնական կարգով առաջադրված Հովհաննես Մարգարյանը:

Ըստ «Ժողովուրդ» -ի տեղեկությունների`հիմա այդ ուղղությամբ ակտիվ բանակցություններ են ընթանում Հանրապետական կուսակցության և ՕԵԿ-ի միջև: ՀՀԿ-ն թիվ 33 ընտրատարածքում առաջադրել է ԱԺ պատգամավոր Աշոտ Աղաբաբյանի թեկնածությունը (Բուռնաշ), որը ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանի աներորդին: Իսկ թե ՀՀԿ-ին որքանով կհաջողվի համոզել, որ ՕԵԿ ընտրացուցակի 12-րդ համարը հրաժարական տա, ցույց կտա ժամանակը: Մինչ այդ, սակայն, ՕԵԿ մամուլի խոսնակ Հարություն Ամիրյանը հերքել է այս լուրը` բացառելով նման զարգացումը: Ի դեպ, ՕԵԿ-ում բացառում էին նաև ՀՀ կապի և տրանսպորտի նախարար Մանուկ Վարդանյանի ինքնաբացարկի լուրը: Բայց Վարդանյանն արդեն ինքանաբացարկ հայտնել է: