26 ապրիլի 2012 - 19:41 AMT
Եգիպտոսի ընտրական հանձնաժողովը հրապարակել է նախագահական ընտրություններում թեկնածուների վերջնական ցուցակը

Եգիպտոսի ընտրական հանձնաժողովը հրապարակել է երկրի նախագահական ընտրություններում թեկնածուների վերջնական ցուցակը:

Ցուցակի մեջ մտնում են 13 հոգի:

Վերջին հարցումների համաձայն, ընտրողների առավել մեծ աջակցությունն է վայելում իսլամիստ Աբդել Մոնեյմ Աբուլ Ֆոտուհը, նրան քիչ տարբերությամբ զիջում է ԱՊԼ նախկին ղեկավար Ամր Մուսսան, հաղորդում է BBC-ն: