28 մարտի 2003 - 21:13 AMT
ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԷՆԵՐԳԵՏԻԿ ՆԱԽԱԳԾԵՐԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԿԱԽՎԱԾ Է ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԻՑ
Տարածաշրջանային էներգետիկ նախագծերին Հայաստանի մասնակցությունը կախված է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումից: Լոնդոնում կայացած Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի նախագծին նվիրված խորհրդաժողովի ընթացքում նման կարծիք է հայտնել Հարվարդի համալսարանի դոկտոր Բրենդա Շաֆֆերը: Խորհրդաժողովի ժամանակ, ինչպես տեղեկացնում է «Արմինֆո» գործակալությունը, նշվել է նաեւ նավթամուղի հսկայական աշխարհաքաղաքական նշանակությունը, որի առնչությամբ, մատնանշվել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման անհրաժեշտությունը տարածաշրջանում անվտանգության եւ կայունության ապահովման համար: