27 ապրիլի 2012 - 16:35 AMT
Պան Գի Մուն. Սիրիայի ղեկավարությունը չի կատարում իր պարտավորությունները

ՄԱԿ գլխավոր քարտուղար Պան Գի Մունը հանդես է եկել սիրիական ղեկավարության հասցեին քննադատությամբ՝ ստանձնած պարտավորությունները չկատարելու համար, որոնք ստանձնվել են Քոֆի Աննանի այսպես կոչված խաղաղ պլանի շրջանակներում, հաղորդում է Reuters-ը: Մասնավորապես, սիրիական կողմը չի կատարել պարտականությունները, որոնք վերաբերվում են բնակավայրերից ծանր ռազմական տեխնիկան դուրս բերելուն և այն մշտական տեղակայման վայրեր տեղափոխելուն: «Գլխավոր քարտուղարը նախկինի նման չափազանց մտահոգված է ծանր ռազմական տեխնիկայի առկայությամբ, ինչպես նաև Սիրիայի քաղաքներում և բնակավայրերում զինված զինծառայողների ներկայությամբ»,- ասվում է պաշտոնական հայտարարությունում՝ հրապարակված ՄԱԿ գլխավոր քարտուղարի աշխատակազմի կողմից: