28 ապրիլի 2012 - 12:15 AMT
Ռեստորանային համալիրից երաժշտական գործիքներ գողացողը բերման է ենթարկվել

Ապրիլի 27-ին` ժամը 23.00-ին, ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, Ռուբինյանց փողոցի թիվ 15/5 շենքի մոտից բերման են ենթարկել 18-ամյա մի երիտասարդի, որը ապրիլի 4-ից 10-ն ընկած ժամանակահատվածում Բարբյուսի փողոցում գտնվող մի ռեստորանային համալիրից գողացել է երաժշտական գործիքներ՝ պատճառելով 2.200 դոլարի նյութական վնաս: Ոստիկանությունից հայտնում են, որ կատարվում է հետաքննություն: