ԱՊՀ դիտորդների առաքելությունը շարունակում է ՀՀ ԱԺ-ի ընտրությունների նախընտրական քարոզարշավի մոնիթորինգը: Այս մասին PanARMENIAN.Net-ին հաղորդել են ԱՊՀ դիտորդական առաքելության շտաբից:
«ՀՀ գլխավոր դատախազության ղեկավարության հետ հանդիպման ընթացքում առաքելության ներկայացուցիչները ծանոթացել են ընտրական գործընթացի վիճակի և դատախազության կողմից իրականացվող աշխատանքերի մասին` նախատեսված ընտրական գործընթացի ժամանակ օրինականությունը պահպանելուն: Դա վերաբերում է նաև ընտրախախտումների վերահսկամանն ու դրանք վերանցնելու աշխատանքներին»:
ՀՀ Ոստիկանությունում առաքելության շտաբի ղեկավարությունը ծանոթացել է ընտրացուցակները հաստատելու և կազմելու աշխատանքներին:
Կայացել են նաև հանդիպումներ ԱԳՆ, Վերաքննիչ դատարանի, ՀՀ ռադիոյի և հեռուստատեսության ազգային հանձնաժողովի հետ, որոնց ընթացքում քննարկվել են նախընտրական քարոզարշավի ընթացքին առնչվող հարցեր:
Դիտորդները շարունակում են ուսումնասիրել տարածքային և տեղամասային ընտրական հանձնաժողովների աշխատանքները` ուղղված խորհրդարանական ընտրությունների կազմակերպմանն ու անցկացմանը: Այցեր են կատարվել Տավուշի և Գեղարքունիքի մարզերի ընտրական հանձնաժողովներ:
ԱՊՀ դիտորդական առաքելությունում ներառվել են 173 դիտորդներ, որոնք ներկայացնում են Բելառուսի, Ղազախստանի, Ղրղստանի, Մոլդովայի, Տաջիկստանի, Թուրքմենստանի, Ուզբեկստանի, Ուկրաինայի հանրապետությունները և ՌԴ-ն, ինչպե նաև ԱՊՀ մասնակից պետությունների Միջխորհրդարանական ասամբլեան, ասվում է հաղորդագրությունում: