30 ապրիլի 2012 - 13:29 AMT
Նովակ Ջոկովիչը հրաժարվել է մասնակցել Serbia Open-ին

Ապրիլի 30-ից մայիսի 6-ը Բելգրադում կանցնի Serbia Open թենիսի մրցաշարը: Այս խաղաշրջանում Բելգրադի մրցաշարը կանցնի առանց առաջատար սերբ մարզիկների: Յանկո Տիպսարևիչը և Վիկտոր Տրոիցկին ի սկզբանե մտադիր չէին հանդես գալ, իսկ Ջոկովիչը տատանվում էր մինչև վերջ: Սակայն, պապիկի մահը շատ է ազդել նրա վրա, այնպես որ, նա չի մասնակցի մրցումներին, հայտնում է gotennis.ru-ն:

Մրցաշարի թաքնված ֆավորիտ կարելի է համարել Դավիթ Նալբանդյանին, որը սպասում է սլովակ Մարտին Կլիզանի ու «կվալիֆայներից» մեկի հաղթողին:

Նալբանդյանը նաև հանդես կգա զուգախաղում, նրա մրցակիցը կլինի Էդուարդո Շվանկը (Արգենտինա):