19 մայիսի 2004 - 17:55 AMT
ԵՎՐԱՄԻՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՏՐԱՍՏ Է ՇԱՐՈՒՆԱԿԵԼ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԵԱՀԿ ՄԻՆՍԿԻ ԽՄԲԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆԸ
Եվրամիության արտաքին քաղաքականության հարցերով Գերագույն հանձնակատար Խավյեր Սոլանան հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն ուղղված ջանքերին հետագայում եւս աջակցելու ԵՄ պատրաստակամության մասին: Այդ մասին, ինչպես հաղորդում է «Մեդիամաքս» գործակալությունը, Սոլանան հայտարարել է Բրյուսելում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ կայացած հանդիպման ժամանակ: Զրույցի ընթացքում քննարկվել են նաեւ Ադրբեջանի եւ ԵՄ հարաբերությունները, ինչպես նաեւ քաղաքական իրավիճակն այդ երկրում: Սոլանան Ալիեւին կոչ է արել ապահովել առաջընթացը քաղաքական եւ տնտեսական բարեփոխումների իրականացման գործում: Կողմերը հայտարարել են նաեւ Ադրբեջանի եւ ԵՄ միջեւ էներգետիկ երկխոսության հետագա զարգացման պատրաստակամության մասին: