19 մայիսի 2004 - 23:12 AMT
ՀԱՅ-ԱՄԵՐԻԿՅԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԳՈՐԾՈՒՄ ՆԿԱՏՎՈՒՄ ԵՆ ՆՈՐ ՄԻՏՈՒՄՆԵՐ, ԳՏՆՈՒՄ Է ՀՀ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ՓՈԽԽՈՍՆԱԿԸ
ԱՄՆ Պետդեպարտամենտի Ռուսաստանի գծով բաժնի ղեկավար Ջոն Էվանսին Երեւանում դեսպանի պաշտոնում նշանակելը վկայում է Հայաստանի նկատմամբ ԱՄՆ հետաքրքրության բարձրացման մասին: Այդ մասին «Արմինֆո» գործակալությանն է հաղորդել Հայաստանի Ազգային Ժողովի փոխխոսնակ Վահան Հովհաննիսյանը: Նրա խոսքերով, Էվանսը բավականին լուրջ քաղաքական փորձ ունեցող մարդ է, եւ վերջինիս նշանակումը կապված է տարածաշրջանում Հայաստանի դերի բարձրացման հետ. Հայաստանը ԱՄՆ եւ Ռուսաստանի կողմից ավելի շատ դիտվում է որպես դարպաս դեպի Մերձավոր Արեւելք: Պատմականորեն, ներքաշելով իր ետեւից Անդրկովկասը, Հայաստանը կազմում է այդ Մերձավոր Արեւելքի մեծ տարածաշրջանի մի մասը, հաստատում է Վ. Հովհաննիսյանը: Նրա խոսքերով, Մերձավոր եւ Միջին Արեւելքում կայանությունը առավել կարեւոր եւ գլոբալ խնդիր է, քան կայունությունը Անդկովկասում, եւ Հայաստանը դիտարկվում է որպես հենց այդ տարածշրջանի բաղկացուցիչ մաս: «Տարածաշրջանում կայունության ինչ-որ կղզյակ ձեռք է բերում առանձնահատուկ արժեք եւ Հայաստանը պետք է ձգտի դրան: Այդ արժեքը լավ են գիտակցում Հայաստանի գործընկներները` Ռուսաստանը եւ ԱՄՆ-ն»,- նշել է Հովհաննիսյանը: Նրա կարծիքով, պատահական չէ, որ Հայաստանը ներգրավված է «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրում, որն ունի ոչ միայն նյութական արժեք: Միեւնույն ժամանակ, ասել է ԱԺ փոխխոսնակը, պետք չէ պատրանքներ տածել Հայաստանը քաղաքակրթությունների միջեւ որոշակի կամուրջ դարձնելու ուղղությամբ, քանի որ դեռեւս անհրաժեշտ է արժանանալ այդ կարգավիճակին, իսկ այդ ուղղությամբ պետք է շատ երկար աշխատանք տանել` արդյունավետորեն օգտագործելով սփյուռքի ներուժը: