3 մայիսի 2012 - 16:46 AMT
Պարսից ծոցի շրջանում ամերիկյան կործանիչ է վթարվել

Ըստ ԱՄՆ ՌՕՈւ, հինգշաբթի Մերձավոր Արևելքում վթարի է ենթարկվել F-15E կործանիչը, որը պատկանում էր ամերիկյան ռազմա-օդային ուժերին:

Ինչպես հայտնում է Ինտերֆաքս գործակալությունը, ինքնաթիռի վթարի արդյունքում օդաչուները չեն տուժել, քանի որ հասցրել են տարհանվել:

Անկումը տեղի է ունեցել Հարավ-Արևմտյան Ասիայում, սակայն, հայտնի է, որ բոլոր ամերիկյան ավիաբազաները, որտեղ տեղակայվում են այդ տիպի ինքնաթիռները, գտնվում են Պարսից ծոցի շրջանում: Վթարի պատճառները չեն հրապարակվում: