3 մայիսի 2012 - 17:23 AMT
WADA-ն կարող է հանել մարիխուանան արգելված նյութերի ցուցակից

Համաշխարհային հակադոպինգային գործակալությունը (WADA) կարող է վերանայել մարիխուանայի նկատմամբ վերաբերմունքը, բացառելով այն արգելված նյութերի ցուցակից այն մարզաձևերի համար, որոնցում նա չի օգնում բարելավել արդյունքները, հայտարարել է կազմակերպության նախագահ Դևիդ Ֆեյհին:

Մի քանի օր առաջ Պրոֆեսիոնալ և սիրողական սպորտի ավստրալիական ասոցիացիան հանդես է եկել հայտարարությամբ, որում կոչ է արել մարիխուանան մի շարքում չդասել մարդու աճի հորմոնի և անաբոլիկ ստերոիդների հետ, որոնց օգտագործումը հանգեցնում է երկամյա որակազրկման:

«Կան նյութեր, որոնք մի քանի մարզաձևերում արգելված են, իսկ որոշ մարզաձևերում՝ ոչ: Չեմ ցանկանում առաջ ընկնել, թող WADA-ն որոշում ընդունի առանց իմ կողմից ազդեցության»,- հայտարարել է Ֆեյհին:

Այժմ մարիխուանա օգտագործող մարզիկները կարող են որակազրկվել մի քանի ամսից մինչև 2 տարի ժամկետով: Համարվում է, որ այն ոչ մի առավելություն չի տալիս այն մարզաձևերում, որտեղ պահանջվում է արագություն, բայց կարող է օգնել այնտեղ, որտեղ պահանջվում է ճշգրտություն: