3 մայիսի 2012 - 18:03 AMT
Հովհաննես Դավթյանն ու Արմեն Նազարյանն Օլիմպիադայից առաջ կմասնակցեն Եվրոպայի գավաթին

Չելյաբինսկում կայացած Եվրոպայի ձյուդոյի առաջնությանը Հայաստանի հավաքականից միայն Հովհաննես Դավթյանը (60 կգ ք/կ) արծաթե մեդալ նվաճեց: PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հավաքականի գլխավոր մարզչի օգնական Արթուր Գևորգյանն ասել է, որ Օլիմպիադայից առաջ այդ առաջնությունը վերջին լուրջ փորձությունն էր, որտեղ խաղարկվում էին օլիմպիական միավորներ:

»Մասնակցում էին շատ ուժեղ մարզիկներ, կարող եմ ասել, որ պայքարը հավասար էր և մեդալներ նվաճեցին արժանիները: Մեր թիմից դա կարողացավ անել Հովհաննեսը: Նա գեղեցիկ մենամարտեր անցկացրերց և մենք տեսանք, որ մեր աշխատանքը զուր չի անցել»,-ասաց Գևորգյանը:

Հայ ձյուդոիստներից արդեն Լոնդոնի Օլիմպիադայի ուղեգրեր են նվաճել Հովհաննես Դավթյանն ու Արմեն Նազարայնը (66կգ ք/կ) : Ձյուդոյի միջազգային ֆեդերացիայի պաշտոնական հայտարարությունը կհրապարակվի մայիսի 10-ին:

«Այժմ մեր մարզիկները Ջերմուկում մասնակցում են վերականգնողական հավաքի: Այնուհետև Անթալիայում կմասնակցեն Եվրոպական միության միջազգային ուսումնամարզական հավաքին: Օլիմպիադայից առաջ մարզիկները Պրահայում կմասնակցեն Եվրոպայի գավաթի խաղարկությանը»,-հավելել է մարզիչը:

Ըստ նրա, վերջին հավաքը հայ ձյուդոիստները հավանաբար կանցկացնեն Կիևում Ուկրաինայի հավաքականի հետ: