3 մայիսի 2012 - 18:11 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Գագիկ Ծառուկյան. Ամենակարևորը գնացեք ընտրությունների և ոչ մեկից մի վախեցեք

Երևանի Մատենադարանի մոտ այսօր տեղի ունեցավ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախընտրական եզրափակիչ հանրահավաքը, որը սկսվեց էստրադային երգիչների երգերի կատարմամբ: Առաջինը հանրահավաքի մասնակիցներին դիմեց Միավորված աշխատանքային կուսակցության (ՄԱԿ) նախագահ Գուրգեն Արսենյանը. «Մեկ ամիս շարունակ մենք եղել ենք Հայաստանի բոլոր բնակավայրերում, հանդիպել ենք 1000-ավոր մարդկանց հետ, ներկայացրել ենք մեր ծրագրերը: Այսօր այստեղ հավաքվել են մարդիկ, ովքեր սատարում են ԲՀԿ-ին»:

«Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն էլ իր խոսքում նշեց. «Լռության օրը ձեր խիղճը կհուշի՝ ինչպիսին կլինի մեր ապագան: Ընտրությունների օրը դուք կընտրեք այն Հայաստանը, որտեղից մարդիկ չեն փախչում»:

ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը հանրահավաքի մասնակիցներին հորդորեց՝ ինչ էլ որ լինի, մասնակցել ընտրություններին. «Ամենակարևորը գնացեք ընտրություններին և ոչ մեկից մի վախեցեք, ամեն ինչ լավ է լինելու»:

Հանրահավաքից հետո նախատեսվող համերգային շոուն տեղի չունեցավ՝ հորդառատ անձրևի պատճառով:

ՖՈՏՈՇԱՐՔ