3 մայիսի 2012 - 19:49 AMT
Բոլոր եվրոպական հանձնակատարները միացել են Ուկրաինայի տարածքում ԵԱ-2012-ի բոյկոտին

Բացարձակապես բոլոր եվրոպական հանձնակատարները միացել են Ուկրաինայի տարածքում Եվրոպայի առաջնության բոյկոտին: Այդ մասին հաղորդում է Ուկրաինայում ԵՄ ներկայացուցչությունը իր Facebook-յան էջում:

«Ինչպես հայտնի է դարձել, նախագահ Բարրոզուն մտադիր չէ Ուկրաինա մեկնել կամ այցելել EURO-2012-ին նվիրված միջոցառումները: Այդ դիրքորոշումը կիսում են բոլոր եվրահանձնակատարները»,- ասվում է հաղորդագրության մեջ: