24 մայիսի 2004 - 19:28 AMT
ԿԻՊՐՈՍԻՑ ԵՎՐԱԽՈՐՀՐԴԱՐԱՆ Է ՀԱՎԱԿՆՈՒՄ ԸՆՏՐՎԵԼ ՄԻ ՀԱՅ
Լառնակայում բնակվող հայազգի կիպրոսցի Արտո Մալյանը Եվրախորհրդարանի պատգամավորի թեկնածու է: Ինչպես հաղորդել են Կիպրոսի հայ համայնքի տեղեկատվական ծառայությունում, Ա.Մալյանից բացի, Եվրախորհրդարանում Կիպրոսի համար հատկացված 6 տեղին հավակնում են եւս վեց անկախ թեկնածուներ, որոնց թվում է նաեւ թուրք Մեհմեդ Հասանը, ինչպես նաեւ տեղի բոլոր քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչները: Ընտրությունները տեղի կունենան հունիսի 13-ին: