3 մայիսի 2012 - 20:19 AMT
Սիրիայի ՆԳՆ-ն ավարտել է Ազգային խորհրդի ընտրությունների անհրաժեշտ նախապատրաստությունը

Սիրիական Արաբական Հանրապետության ներքին գործերի նախարարությունն ավարտել է Ազգային խորհրդի ընտրությունների անհրաժեշտ նախապատրաստությունը, որոնք կայանալու են մայիսի 7-ին: Այդ մասին հայտարարել է ՍԱՀ ներքին գործերի նախարար գերենալ Հասան Ջալյալին, հաղորդում է SANA գործակալությունը:

ՆԳՆ ղեկավարը նշել է, որ քվեարկելու իրավունք ունի 18 տարին լրացած յուրաքանչյուր սիրիացի բացառությամբ ծառայության մեջ գտնվող ոստիկանների և զինծառայողների: Երկրում ընտրողների ընդհանուր թիվը կազմում է շուրջ 14,79 մլն մարդ: Ազգային խորհրդում 250 տեղին հավակնում է 7 195 թեկնածու: