24 մայիսի 2004 - 19:40 AMT
ԵՐԵՎԱՆՈՒՄ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԵԼ Է ԲՈՂՈՔԻ ՑՈՒՅՑ ԸՆԴԴԵՄ «ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄԻ ՁԵՐԲԱԿԱԼՈՒԹՅԱՆ
Հայաստանի ընդդիմադիր «Հանրապետություն» կուսակցության եւ մի շարք հասարակական կազմակերպությունների անդամներ այսօր բողոքի ակցիա են կազմակերպել Երեւանի գլխավոր դատախազության շենքի առջեւ` «Հանրապետություն» կուսակցության վարչության անդամ Սուրեն Սուրենյանցին կալանքի տակ պահելու դեմ: Ակցիայի մասնակիցները ստորագրություններ էին հավաքում Ս.Սուրենյանցին ազատ արձակելու պահանջի տակ, որը մտադիր են ներկայացնել Գլխավոր դատախազություն: Հիշեցնենք, որ Սուրեն Սուրենյանցը, որը ձերբակալվել է ապրիլի սկզբին «սահմանադրական կարգի բռնի տապալման կոչերի եւ իշխանությունների ներկայացուցիչների հրապարակային վիրավորանքի համար», մայիսի 20-ին անժամկետ հացադուլ է հայտարարել: