4 մայիսի 2012 - 18:23 AMT
Պենտագոն. Մոսկվայում ՀՀՊ վերաբերյալ միջազգային խորհրդաժողովը հաջողություն է

Մայիսի 3-4-ը Մոսկվայում կայացած հակահրթիռային պաշտպանության վերաբերյալ միջազգային համաժողովը «ինքնըստինքյան հաջողություն է», համաժողովի արդյունքներով ասել է ԱՄՆ պաշտպանության նախարարի օգնական Մադլեն Կրիդոնը:

Նա նշել է երկրների զգալի քանակությունը, որոնք մասնակցել են համաժողովին, որոնք տարբեր տեսակետներ ունեն խնդրի շուրջ և դրական են բնութագրել տեղի ունեցած միջոցառումը:

Կրիդոնը նշել է ՀՀՊ ոլորտում ԱՄՆ-ի, ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի համագործակցության անհրաժեշտությունը և հնարավորությունը, քանի որ կողմերը վաղ թե ուշ կհանգեն համաձայնության:

Ինչպես հաղորդում է «Ռոսբալտը», ավելի վաղ հաղորդվել է, որ Ռուսաստանի ՊՆ-ը նույնպես գոհունակություն է հայտնել համաժողովի արդյունքներով: