6 մայիսի 2012 - 10:38 AMT
ԱԺ ընտրություններ. Ընտրողների ակտիվությունն աստիճանաբար աճում է

Երևանի Կենտրոն վարչական շրջանի 10/8 տեղամասում ընտրողների առավելագույն ակտիվություն է սպավում կեսօրին: Այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ընտրական հանձնաժողովի նախագահ Վիոլետտա Հովհաննիսյանը: Այս տեղամասում ընտրողների ցուցակում կա 1882 ընտրող: ԲՀԿ դիտորդ Արա Գևորգյանը նշել է, որ ընտրությունները նորմալ են անցնում, խախտումներ չեն գրանցվել, ակտիվությունն աստիճանաբար աճում է: Այս ընտրատեղամասում արդեն քվեարկել է ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ Վահան Հովհաննիսյանը: