6 մայիսի 2012 - 12:08 AMT
10/21 ընտրատեղամասում ընտրությունը նորմալ է ընթանում

Երևանի Կենտրոն վարչական տարածքի 10/21 ընտրատեղամասում այս պահի դրությամբ 1925 ընտրողից արդեն մասնակցել է քվեարկությանը մոտ 200 ընտրող: Ինչպես հայտնեց հանձնաժողովի նախագահ Տիգրան Պողոսյանը, առավոտվանից կային խնդիրներ կապված կնիքի դրոշմի անհետացման հետ, սակայն թանաքը փոխելուց հետո ընտրությունը ընթանում է նորմալ հունով: Այս ընտրատեղամասում չկա շրջիկ ընտրատուփ:

Իր հերթին «Ընտրությունը քոնն է» ՀԿ ներկայացուցիչ, դիտորդ Գայանե Ասմարյանը նշեց, որ խախտումներ չեն արձանագրվել: Այս ընտրատեղամասում է քվեարկելու ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: