6 մայիսի 2012 - 12:45 AMT
Ոստիկանություն. Վստահված անձը փորձել է տեսանկարահանում կատարել քվեարկության խցիկում

24/26 ընտրատեղամասում տեսախցիկը ջարդելու, վստահված անձին և հանձնաժողովի անդամին ծեծի ենթարկելու փաստի վերաբերյալ տեղեկության հավաստիությունը ճշտելու ուղղությամբ ոստիկանությունը ձեռնարկում է օպերատիվ-հետախուզական միջոցառումներ: Ոստիկանությունից հայտնում են, որ այս պահին արված ստուգումներով պարզվել է՝ վստահված անձը փորձել է տեսանկարահանում կատարել քվեարկության խցիկում: Արդյունքների մասին իրազեկում կտրվի լրացուցիչ:

Թիվ 26 ընտրատարածքում` Հրազդանում գունավոր գրիչներ բաժանելու վերաբերյալ «Ժառանգություն» կուսակցության հայտարարության առիթով ոստիկանությունը կատարել է ստուգումներ, որոնց արդյունքում պարզվել է, որ դա չի համապատասխանում իրականությանը: