6 մայիսի 2012 - 14:45 AMT
Թեհրան. Օտարերկրյա ուժերի ներկայությունը Պարսից ծոցում սպառնում է տարածաշրջանային երկրների անվտանգությանը

Իրանի պաշտպանության և ԶՈւ աջակցության նախարար Ահմադ Վահիդին խոստովանել է, որ օտարերկյա ուժերի ներկայությունը Պարսից ծոցում սպառնում է տարածաշրջանային երկրների անվտանգությանը: Բրիգադի գեներալը շաբաթ օրը ԻՌՆԱ-ի հետ զրույցում ասել է, որ օտարերկրյա ուժերի ներկայությունը Պարսից ծոցում ոչ միայն օգատակար չի լինի տարածաշրջանի երկրների համար, այլ նաև սադրիչ դեր կունենա և կխախտի անվտանգությունը տարածաշրջանում:

Իրանի ՊՆ ղեկավարը հավելել է, որ Պարիսից ծոցի երկրները չպետք է թույլ տան օտարերկրացիներին տեղակայել իրենց ուժերը տարածաշրջանում հանգստություն ապահովելու պատրվակով, հայտնում է «Ինովեշչանիեն»: