6 մայիսի 2012 - 16:14 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
ICES-ը ոչ մի կոպիտ խախտում դեռ չի արձանագրել ԱԺ ընտրություններում

Հայաստանի ԱԺ ընտրություններում Ընտրակարգերի միջազգային փորձագիտական կենտրոնի (ICES) դիտորդների առաքելության ղեկավար Ալեքսանդր Ցինկերը մեկնաբանել է ընտրական գործընթացը: «Ընտրությունները հանգիստ են անցնում, կազմակերպված, ոչ մի կոպիտ խախտում դեռ չի արձանագրվել»,-ասլ ե է Ալեքսանդր Ցինկերը:

Ըստ նրա, որոշ տեղամասերում, մասնավորապես, Վանաձորում, դիտորդները ավելի շատ էին, քան ընտրողները: «Այս ընտրությունների դրական կողմերից է նաև տեսախցիկների տեղադրումը ընտրատեղամասերում: Ճիշտ է, որոշ տեղերում մեզ թվաց, որ ընտրողներին «օգնում են»: Սակայն, ընդհանուր առմամբ, ընտրությունները նորմալ են անցնում»,-ասել է Ցինկերը՝ հիշեցնելով, որ մայիսի 7-ին կամփոփվեն ընտրությունների դիտարկման արդյունքները:

Առաքելության կազմում են 20 անկախ փորձագետներ, որոնք ներկայացնում են ԵՄ 8 երկրներ, ԱՄՆ-ն ու Իսրայելը: ICES շտաբը գտնվում է Congress-Hotel-ում:

ՖՈՏՈՇԱՐՔ