Երևանի 10/25 և 10/27 ընտրատեղամասերում Ազգային ժողովի ընտրություններն անցնում են հանգիստ, առանց ընտրախախտումների: Այդ մասին հայտնեցին
10/25 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Արման Թաթոսյանը և 10/27 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Ջեյմս Ստեփանյանը: Արման Թաթոսյանը սակայն նշեց, որ պատահել է դեպք, երբ քաղաքացիների անունները չեն եղել ընտրացուցակներում, որոնց մի մասը դատական կարգով վերականգնվել է, մյուս մասն էլ դեռևս հետ չի եկել:
Տվյալ տեղամասերում դժգոհություն չեն հայտնել նաև ընդդիմադիր և իշխանամետ կուսակցությունների վստահված անձինք: