6 մայիսի 2012 - 19:29 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Լևոն Տեր-Պետրոսյանը կոալիցիայի մասին. ՀՀԿ-ն հասկանում է միայն «տեր-վասալ» հարաբերությունները

Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ, Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը մեկնաբանել է ՀՀԿ-ի և ԲՀԿ-ի միջև հակամարտությունը: Նրա խոսքով, այդ հակամարտությունը պայմանավորված է նրանով, Հայաստանի Հանրապետական կուսակցությունը միշտ դիտարկել է «Բարգավաճ Հայաստանը» որպես իր կրտսեր գործընկեր, իսկ ԲՀԿ-ն հիմա ցանկանում է հավասար հարաբերություններ:

«ՀՀԿ-ն հասկանում է միայն տեր և վասալ հարաբերությունը»,- ասել է նա:

Դրա հետ կապված նա հեգնանքով նշել է, որ ՀՀԿ-ն հակամարտություն չունի «Օրինաց երկիր» կուսակցության հետ, քանի որ չի ընդունում նման հարաբերություններ:

ՖՈՏՈՇԱՐՔ