11/06 ընտրատեղամասում ՀԱԿ վստահված անձ Սուսաննա Թովմասյանը հաղորդում է, որ քվեատուփի մոտ հայտնվել են դատարկ ծրարներ, իսկ ընտրատեղամասում մարդկանց կուտակումներ են:
Ըստ ամենայնի նախապատրաստվում է այսպես կոչված «կարուսել» օպերացիան, տեղեկանում է Արշակ Բանուչյանի ընտրական շտաբի լրատվական կենտրոնը:
ՀԱԿ-ի վստահված անձի տվյալներով, ժամը 17:00-ի դրությամբ այս ընտրատեղամասում քվեարկել է 762 քաղաքացի, որը կազմում է ընտրատեղամասի բոլոր ընտրողների 40,58 տոկոսը: