6 մայիսի 2012 - 19:44 AMT
Լիանա Սիմոնյան. ԿԸՀ-ն արել է ամեն ինչ, որպեսզի դիտորդական առաքելությունը բնականոն հունով ընթանա

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մայիսի 6-ին` ընտրությունների օրը հայտարարել է, որ այս տարի դիտորդների թվիվ աննախադեպ աճել է:

Ըստ ԿԸՀ արտաքին հարաբերությունների վարչության պետ Լիանա Սիմոնյանի, այս ընտրություններում գրանցվել են 32000 դիտորդներ, որոնք ներկայացնում են 54 տեղական կազմակերպություն:

Սիմոնյան հավելել է նաև, որ ԿԸՀ-ն արել է ամեն ինչ, որպեսզի դիտորդական առաքելությունը բնականոն հունով ընթանա:

ՀՀ խորհրդարանական ընտրություններին հավատարմագրվել են 647 միջազգային դիտորդներ, ինչպես նաև Հայաստանում հավատամագրված դիվանագիտական ներկայացուցչություններ: