Արշակ Բանուչյանի ընտրական շտաբի լրատվական կենտրոնը հաղորդում է, որ Երևանի թիվ 110 դրպոցում տեղակայված 11/27 և 11/28 ընտրատեղամասերում հարձակման է ենթարկվել ոստիկանության աշխատակիցը:
Անհայտ անձը տեղամասի մոտ նրան ծեծի է ենթարկել, ինչի արդյունքում պատռվել է ոստիկանի շրթունքն ու արնահոսել է:
Ըստ տեղամասի մոտ հավաքված քաղաքացիների՝ ոստիկանին հարվածողը եղել է ՀՀԿ նախընտրական ենթաշտաբի անդամներից: