29 մայիսի 2004 - 21:30 AMT
ԻՐԱՆԻ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՄԻՋԵՎ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՈՒՄԸ ՇԱՀԱՎԵՏ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ
Իրանի եւ Ռուսաստանի միջեւ հարաբերությունների զարգացումը շահավետ է Հայաստանի համար: Այդ մասին նախօրեին լրագրողներին հայտարարել է Իրանում Հայաստանի դեսպան Գեղամ Ղարիբջանյանը: Նրա խոսքերով, մայիսի 24-ին Մոսկվայում ստորագրված Կազվին-Ռեշտ-Աստարա երկաթուղային գծի կառուցման շուրջ ռուս-իրանա-ադրբեջանական պայմանագրի առնչությամբ ոչ մի դեմարշ չի կարող լինել: Դեսպանը չհամաձայնվեց լրագրողների այն կարծիքին, թե այդ պայմանագիրը Ռուսաստանի կողմից եղավ պատասխան քայլ` մինչ այդ Երեւանում ստորագրված Իրան-Հայաստան գազամուղի շինարարության մասին պայմանագրի առնչությամբ: Նրա խոսքերով, Իրան-Հայաստան գազամուղը ռազմավարական նշանակություն ունի ոչ միայն այդ երկու երկրների, այլեւ ողջ տարածաշրջանի կայունության եւ զարգացման համար: