Բորիս Տադիչի «Ընտրություն հանուն լավագույն կյանքի» ժողովրդավարական կոալիցիան 24,3% արդյունքով առջևում է Սերբիայի խորհրդարանական ընտրություններում: Այդ մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին` հղում կատարելով Բելգրադի Б92 հեռուստաալիքին:
Բորիս Տադիչի կոալիցիային 23,8% արդյունքով հաջորդում է «Տեղաշարժենք Սերբիան» ընդդիմադիր կոալիցիան` Տոմիսլավ Նիկոլիչի գլխավորությամբ:
Սերբական ԶԼՄ-ների հաղորդմամբ` սույն արդյունքները հայտնի են դարձել քվեաթերթիկների 6,5%-ի հաշվարկումից հետո:
Սերբիայի խորհրդարանի անցումային շեմը կազմում է 5%: Պատգամավորական մանդատների համար պայքարում են 18 քաղաքական կուսակցություններ և կոալիցիաներ:
Կիրակի օրը Սերբիայում տեղի են ունեցել նախագահի, խորհրդարանի և տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները: