7 մայիսի 2012 - 13:21 AMT
Ալբերտ Մկրտչյանը Եվրոպայի պատանիների գավաթի խաղարկությունում գրավել է 3-րդ տեղը

Հայաստանի ձյուդոյի պատանիների հավաքականը Բեռլինում մասնակել է Եվրոպայի պատանիների գավաթի խաղարկությանը:

Ալբերտ Մկրտչյանը (66կգ)` կրելով 5 հաղթանակ և 1 պարտություն գրավել է 3-րդ մրցանակային տեղը: Մնացած ձյուդոիստները դուրս են մնացել պայքարից:

Հավաքականի ավագ մարզիչ Մարտին Սարգսյանի ղեկավարությամբ Հայաստանի հավաքականը մասնակցում էր վերջին նախապատրաստական մրցաշարին Եվրոպայի առաջնությանը նախապատրաստվելու համար: Եվրոպայի առաջնությունը տեղի կունենա հունիսի 22-24 Մոնտենեգրոյի Բար քաղաքում: