Մայիսի 6-ին Մադրիդի Caja Magica կորտերում մեկնարկել է Mutua Madrid Open գերմրցաշարը, որտեղ հանդես է գալիս նաև արգենտինահայ Դավիթ Նալբանդյանը:
Դավիթ Նալբանդյանի առաջին մրցակիցը կլինի Միլոշ Ռաոնիկը (Կանադա): Դա կլինի թենիսիստների առաջին հանդիպումը պաշտոնական խաղերում:
Մադրիդի Մասթերս մրցաշարին կմասնակցեն նաև համաշխարհային վարկանիշի երեք առաջին համարները՝ Նովակ Ջոկովիչը Սերբիայից, Ռաֆայել Նադալն Իսպանիայից և Ռոժե Ֆեդերերը Շվեյցարիայից: Մայիսի 13-ին ավարտվող մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է 3,973,695 եվրո: